11-րդ դասարանի շրջանավարտներից շատերը 1955թվականին ուսումնառության առաջին քայլերը կատարել են այն ժամանակների համար հայտնի բազային դպրոցում:
Այն մանկավաժական ուսումնարանի համար ստեղծված հատուկ ութամյա դպրոց էր, որտեղ հավաքագրված էին փորձառու մանկավարժներ, այստեղ իրենց գործնական աշխատանքներն ու պրակտիկ պարապմունքները անց էին կացնում ուսումնարանի ուսանողները: Դպրոցի դիրեկտորը հանրապետության վաստակավոր ուսուցիչ /1956/ Անդրանիկ Բուդաղյանն էր, ուսմասվարը` հանրապետության վաստակավոր ուսուցիչ /1950/ Ասյա Ծատրյանը: Այդ տարվա առաջին դասարանի դասվարն էր վաստակաշատ մանկավարժ Հրաչուհի Պետրոսյանը:
Դպրոցը գտնվում էր միկրոշարժիչ գործարանի հին մասնաշենքի տեղում, առաջին դասարանը` փողոցի վրա կախովի պատշգամբով սենյակն էր: Դպրոցի բազային կարգավիճակը վերացվեց 50-ականների վերջին` դպրոցների մեջ տարբերություն չթույլատրելու պատճառով:

Բազային դպրոցի առաջին դասարանի գերազանցիկները /1955-56 ուս. տարի/:
Ձախից`աջ, ետևի շարքից. Գագիկ Հայրումյան, Սերժիկ Աղաբեկյան, Գագիկ Խուրշուդյան, Դարեջան Դոլունց, Իրա Արզումանյան, Վահան Յոլյան, Ալվարդ Իսախանյան, Գագիկ Ծատրյան, Անահիտ Կյալունց, Սերժիկ Մարտիրոսյան, Սվետլանա Բաղդագյուլյան, Գարուն Սուլեյմանյան, Սոս Մարգարյան:


1975-ին բազային դպրոցի առաջին դասարանցիները կազմակերպեցին հանդիպում` << Առաջին դաս քսան տարի հետո>>: Դա կյանքի բոլորովին տարբեր ուղիներով գնացած մարդկանց մի հուզիչ ու անմոռաց հանդիպում էր իրենց առաջին դասարանի ուսուցչուհու հետ: Այս լուսանկարները այդ հանդիպումից մնացած միակ կադրերն է:

Առաջին դասարանի երեք Գագիկները (ձախիգ աջ՝ Գագիկ Հայրումյան, Գագիկ Ծատրյան, Գագիկ Խուրշուդյան) 56 տարի անց մերձմոսկովյան ռեստորաններից մեկում:

Նույն առաջին դասարանցիները 56 տարի հետո: