|
 |
 |
Ազատ ժամին (Досуг) |
 |



Խ Ա Չ Բ Ա Ռ «57 Տ Ա Ր Ի Ա Ն Ց»
Սերժ Աղաբեկյան

Սկսելով նշված վանդակներից, պատասխանները լրացնել
ժամացույցի սլաքի պտտման ուղղությամբ թվերի շուրջը:
1. Տարվա եղանակ, երբ ճտերն են հաշվում ու հավաքներ կազմակերպում:
2. Հավաքին անհարգելի բացակաների ստացած գնահատականը:
3. Սեղանից անպակաս չի լինի, եթե այն Քարահունջի լինի:
4. Մեր սեղանին սպասվելիք հայկական համեստ թխվածք:
5. Մեր սեղանին սպասվելիք ոչ հայկական ճոխ թխվածք:
6. Տեղ, որը բախտին սպասելու համար, հարմար է նստելու համար:
7. Շախմատի խաղաքար, որի տիտղոսից ունեն մեր շատ ու շատ շախմատիստներ:
8. Տոպրակ, որը մարդու հասակն է բարձրացոում, եթե այն փողով է լցված լինում:
9. Ընտանի կենդանի, որին դժվար է գտնել մութ սենյակի անկյունում, մանավանդ, եթե
այնտեղ սեւ շուն է թաքնվում:
10. Գորիսի ... , որի համբավը տարածված է աշխարհի բոլոր կետերում:
11. Այն, ինչ Կոռնիձորում սիրում են խմել, ցանկալի կլիներ մեր սեղանին տեսնել:
12. Քաղաք Վրաստանում, որը կլիներ հայկական, եթե մի «ս» տառ ավելի ունենար:
13. Գործիք, որին նմանվողը չի սիրում սղոցը:
14. Խաշի ուտելաշրջանի նախավերջին ամիսը:
15. Կանաչ տարածք, որտեղ իրենց լավ են դրսեւորոում արդեն մեր ֆուտբոլիստները:
16. Մոլորակ, որը հայտնագործել են նարդի խաղացողները:
17. Տարվա եղանակ, երբ ուշ է արդեն ճտերը հաշվելը:
18. Փոքրիկ մարզահրապարակ, որտեղ Վիկն է ուրախացնում մեզ շարունակ:
19. Գնահատական, որը կստանան հավաքին ներկա բոլոր մասնակիցները:
20. Ժամանակի միավոր, որի հնգապատիկն է անհրաժեշտ հաջորդ հավաքին:

|
|
|