Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի <<Ջահ>> կոմերիտական կազմակերպությունը Հայաստանի կոմերիտմիության կենտրոնական կոմիտեի կողմից 1964 - 65 թվականներին անցկացված հանրապետական ստուգատեսում ճանաչվել է հաղթող, արժանացել է <<Հայաստանի լավագույն դպրոցական կոմերիտական կազմակերպություն>>կոչմանը, ստացել է սահմանված Ղուկաս Ղուկասյանի անվան մրցանակ-գավաթը:
Ստուգատեսի արդյունքները ամփոփվել են 1965 թվականի հունիսին Ծաղկաձորում անցկացված բարձր դասարանցիների հանրապետական հավաքում, որտեղ մեր կազմակերպությունը ներկայացրել և հաղթողի մրցանակը ստացել է դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղարի տեղակալ Լորետա Մինասյանը /10-րդ <<Գ>> դասարան/:

Դպրոցի կոմերիտական կազմակերպության կոմիտեն /1965թ./:
/Ետևի շարք, ձախից` աջ. Հովսեփյան Սամվել, Հայրումյան Գագիկ /քարտուղար/,
Դանիելյան Ասյա, Հակոյան Կամո, կենտրոնի շարք. Իսախանյան Սվետլանա, Հայրապետյան Լարիսա, Ստեփանյան Ջուլետ /պիոներ ավագ ջոկատավար/, Հովհաննիսյան Անահիտ, Արփինե Յոլյան առջևի շարք. ...............Էլլա, Հարությունյան Գագիկ, Ալեքսանյան Լիդա:

Դպրոցի կոմերիտական կազմակերպության քարտուղարի
տեղակալ Լարիսա Միրզոյանը /կենտրոնում/, դասարանական
կազմակերպությունների քարտուղարներ Լիդա Զաքարյանը և
Ռաֆիկ Շեգունցը:

Կոմերտական կազմակերպության կոմիտեի և խմբկոլի
անդամներ/ձախից`աջ/ Լարիսա Միրզոյանը, Ռազմիկ
Ամարյանը, Սամվել Հովսեփյանը, Լորետա Մինասյանը,
Սվետլանա Իսախանյանը և Ասյա Դանիելյանը: