Շատ տպավորված եմ նման կայք ստեղծելու ձեր գաղափարով և շնորհավորում եմ այն իրագործելու առիթով:
Հովսեփյան-Բադիրյան ընտանիքի անդամների կողմից շնորհակալություն նման մտահղացումն իրագործելու համար:
Մերի Հովսեփյան (Լյուդմիլա Բադիրյանի դուստրը)
25. 06.2011
Հարգելի պարոն Սամվել Հովսեփյան և Գորիս 2՝66 կայք էջի ստեղծման նախաձեռնող խմբի անդամներ: Կարդալով և ծանոթանալով կայքի բոլոր էջերին, մենք՝ Ռաֆիկ Բադալյանի եղբայրը և քույրերը, ցանկանում ենք անմասն չմնալ այդ գեղեցիկ նախաձեռնությունից: Ուստի խնդրում ենք ձեզ ձեր կայքի համապատասխան էջում տեղադրել ստորև շարադրված մեր խոսքը:
Նախապես շնորհակալություն:
Փոքր-ինչ կրճատումներով տեղադրում ենք սույն նամակը:
Շնորհավորում ենք Գորիս 2՝66 կայք էջի ստեղծման առթիվ: Ցանկանում ենք, որ այն լինի մշտական և շարունակական: Մենք շնորհակալություն ենք հայտնում և մեր երախտիքի խոսքն ենք հղում կայքը ստեղծող-նախաձեռնողներին, քանզի այն erif";" lang="HY"> հնարավորություն տվեց ևս մեկ անգամ վերապրելու այն բոլոր քաղցր հուշերը, որոնք կապված են մեր սիրելի եղբոր՝ Ռաֆիկ Բադալյանի հետ: Համոզված ենք, որ Ռաֆիկի անժամանակ մահը շատ ծանր են տարել նաև նրա դասընկերները, ընկերները: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր սեպտեմբերի 16-ին Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում իրենց հարգանքի տուրքը կմատուցեն մեր եղբոր, ինչպես նաև մյուս մահացած ընկերների և ուսուցիչների հիշատակի համար:
13.09.2011
ՍԻՐԵԼԻ’ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ, ՈՒՐԱԽ ԵՄ “ԳՈՐԻՍ-266” ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՌԹԻՎ:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՀԱՄԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՍ` ԵՂԲՈՐՍ` ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴԱՍԸՆԿԵՐՆԵՐԻՆ: ՄԻ ՆԵՐՔԻՆ ՀՈՒԶՄՈՒՆՔՈՎ ԹԵՐԹԵՑԻ ԷՋԵՐԸ ԵՎ ՇԱՏ ՀԱՐԱԶԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԻՊԵՑԻ. ԸՆԿԵՐՆԵՐ`ԾԱՆՈԹ-ԱՆԾԱՆՈԹ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔ ԵՎ ՀՈՒԶՈՒՄՆԱԼԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ`ՀԱՏԿԱՊԵՍ ԻՄ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՏԱՏՅԱՆԱ ՆԻԿՈԼԱԵՎՆԱՅԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ:
ԿԵՑՑԵՔ, ԻՆՁ ԷԼ ՀՈՒԶԵՑԻՔ և ՎԵՐԱԴԱՐՁՐԻՔ 2-ՐԴ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ:
“ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է”… ՁԵԶԱՆԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ ԷԼ ՄԵՆՔ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ “ՕՀԱՆՅԱՆԻ” ԴՊՐՈՑԸ` ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ:
ՈՐՊԵՍ ԿՐՏՍԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ` ԴՊՐՈՑԻ ԱՎԱՐՏՄԱՆ
45 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻԴ ԱՄՈՒՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ՁԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈՒԺՆ ՈՒ ԱՎՅՈՒՆԸ ԹՈՂ ԱՆՍՊԱՌ ԼԻՆԻ:
ՍԻՐՈՎ` ՓԱՌԱՆՁԵՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Присоединяюсь к тем, кто выразил благодарность создателям сайта, и к поздравлениям родившимся в феврале. Хорошо помню и Закарян Анжелу, и Вартазарян Ларису, хотя она училась в другом классе. Посмотрела фотографии школьных лет и фотографии учителей, и как будто машина времени перенесла меня в школу №2, минуя 45 с лишним лет. По себе знаю, что память о школьных друзьях сильнее, чем об однокурсниках, может быть, потому, что одноклассников объединяет чувство родины. И куда бы судьба ни забросила нас, родину мы никогда не забудем и не забудем своих школьных друзей. Дружба, родина, память о них дают нам силы жить, трудиться, творить и передавать свои традиции детям и внукам.
Сердечный привет и наилучшие пожелания всем, кто помнит меня. Особый привет Парандзем и Самвелу Петросянам
Степанян ( Богомолова) Татьяна Николаевна. 05.02.13.