Այս կայքը պատմում է Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի 1965-66 ուս.տարվա շրջանավարտների մասին: Դա 45 տարի առաջ էր, երբ շրջանում և հանրապետությունում ճանաչված հանրակրթական միջնակարգ ուսումնական հաստատություններից մեկը` <<Օհանյանի դպրոցը>>, միանգամից տվեց շուրջ 140 շրջանավարտ, որը աննախադեպ երևույթ էր, մի յուրօրինակ ոսկե հոսք... Նույն տարում ավարտեցին 11-րդ և 10-րդ դասարանները, եղան էքստեռն քննություն հանձնողներ: Կյանքը նրանց տարավ տարբեր ճանապարհներով, և ինչ էլ դարձած լինեն նրանք` գիտնական, բժիշկ, ուսուցիչ, թե ամենակարող ձեռքերով մասնագետ, միևնույն է, բոլորն էլ գտել են իրենց տեղը հասարակության մեջ, ապրել են ազնիվ և շիտակ, փորձել են սրբությամբ պահել հարազատ դպրոցի ավանդները` առաջին հերթին լինել լավ մարդ...
Դպրոցն ավարտելու 40-րդ տարում կազմակերպվեց նախ մոսկվայաբնակ շրջանավարտների հանդիպումը, ապա եղան 11-րդ և 10-րդ դասարանցիների հանդիպումները հարազատ դպրոցում: Անցած հինգ տարիներին վերականգնվեցին շատ մոռացված կապեր, եղան նոր, հետաքրքիր հանդիպումներ, շատերի դասարանական ընկերությունը վերաճեց ընտանեկան բարեկամության: Կայքի ստեղծումը նախաձեռնել են մոսկվայաբնակ շրջանավարտներ Գագիկ Հայրումյանը, Սամվել Հովսեփյանը, Գագիկ Ծատրյանը, Էդիկ Մարդյանը, Սպարտակ Ամարյանը, Դարեջան Դոլունցը նպատակ ունենալով` օգտվելով ինտեռնետի հնարավորություններից, այդ կապերը դարձնելու ավելի օպերատիվ ու գործնական:
Կայքի ստեղծման գործընթացին աջակցել են նաեւ Սամվել Գրիգորյանը, Սաիդա Արզումանյանը եւ Նորա Իվանյանը: Մենք չգտանք նման կայքի որևէ տարբերակ, և քանի որ ընդօրինակելու ոչինչ չկար, ուստի` ստեղծվածը մեր երևակայության ու պատկերացումների արդյունքն է: Այն, անշուշտ, չի կարող զերծ լինել թերություններից, որի համար կկարևորվի ամեն մի առաջարկություն:
Յուրաքանչյուր շրջանավարտ կայքում ունի իր էջը, որը կլրացվի բացառապես տվյալ անձի կողմից ներկայացված փաստերի հիման վրա: Ցանկացած հարցադրում, որը նպատակահարմար չեք գտնի ձեր էջի համար` կարող եք չմտցնել: Տվյալ էջում առկա հարցերը պետք է դիտել իբրև շաբլոն` տեքստը գրելու համար: Օրինակ կարող է լինել նաև ձեր ընկերների արդեն պատրաստ էջերը: Տեղադրված լուսանկարները արտատպված են մեր ձեռքի տակ եղած նյութերից, դրվել է ժամանակավոր, կայքը դատարկ չլինելու համար: Դրանք կփոխվեն անմիջապես` Ձեր կողմից ներկայացվող լուսանկարներով: Ցանկալի կլինի ստանալ նյութերի էլեկտրոնային տարբերակը:
Մենք թախիծով ու ջերմությամբ ենք հիշում կյանքից վաղաժամ հեռացած մեր ընկերներին: Կարծում ենք, որ ստեղծվող կայքը նաև նրանց չմոռանալու առհավատչյան կդառնա, ընտանիքները կարձագանքեն ու կաջակցեն նախաձեռնությանը:
Շրջանավարտը մնում է շրջանավարտ` որ դասարանն էլ ավարտած լինի: Եվ մենք պատրաստ ենք կայքը պահել ամբողջական, բոլորի համար: Դրա հետ մեկտեղ, ճշմարտությունը պահանջում է ասել, որ տասնմեկերորցիները իրար հետ սերտ կապերի մեջ են և ավելի քիչ ինֆորմացիա կա տասերորդցիներից: Եթե տասերորդ դասարանցիներից կստեղծվի նախաձեռնող խումբ, որն ավելի լավատեղյակ կգտնվի իրենց դասարանցիների մասին պատմող նյութերը տեղակայելու գործում, նրանց սիրով կտրամադրվի կայքի հետ աշխատելու բանալիները:
Նյութերը պետք է ուղարկել հետևյալ հասցեներով.
hsamvel@rambler.ru
hovsam65@gmail.com
aivamebel@mail.ru
paronprezident@yandex.ru
Բարի ճանապարհ մեր նորաստեղծ կայքին. goris266.ru
Этот сайт рассказывает о выпускниках 1965-66 г. Средней школы № 2 города Горис. Это было 45 лет назад, когда одно из средних учебных заведений Армении, известное в районе и республике как «школа Оганяна», сразу дало 140 выпускников, что было исключительным явлением, своеобразным золотым потоком... В том году школу окончили 11- и 10- классники, были и сдавшие экзамены экстерном. Жизнь повела их разными дорогами, но кем бы они ни стали - учеными, врачами, учителями или рабочими - все равно, все нашли свое место в обществе, жили честно и достойно, стараясь свято следовать традициям родной школы - в первую очередь, быть хорошими людьми.
В 40-ую годовщину окончания школы была организована встреча живущих в Москве выпускников, потом состоялись встречи выпускников 11-х и 10 х классов 1965-66 г. в родной школе. За прошедшие 5 лет восстановились многие забытые связи, были новые интересные встречи, у многих школьная дружба превратилась в семейные, родственные отношения.
Инициаторами создания сайта стали проживающие в Москве Гагик Айрумян, Самвел Овсепян, Гагик Цатрян, Эдик Мардян, Спартак Амарян, Дареджан Долунц. Их целью было, используя возможности интернета, сделать эти связи более оперативными и деятельными. В процессе создания сайта активное участие приняли также Самвел Григорян, Саида Арзуманян и Нора Иванян.
Поскольку при подготовке сайта мы не нашли образца для подражания, то, что создано нами, -- это результат нашего воображения и понимания. Сайт, безусловно, не лишен недостатков, поэтому каждое предложение будет для нас важным.
Каждый выпускник на сайте имеет свою страницу, которая будет заполняться исключительно на основании данных , предоставленных самим лицом. Вопросы, представленные на данной странице, нужно рассматривать как шаблон для написания текста. Образцом могут служить также уже готовые страницы ваших товарищей. Помещенные фотографии перепечатаны с имеющихся у нас в руках материалов, размещены временно из-за пустоты сайта. Они немедленно будут заменены предоставленными вами фотографиями. Желательно будет получить материалы в электронном варианте.
Все материалы нужно отправить по следующим электронным адресам:
hsamvel@rambler.ru
hovsam65@gmail.com
aivamebel@mail.ru
paronprezident@yandex.ru