11-րդ "Ա" դասարան
11-й <<А>> класс
11-րդ "Բ" դասարան
11-й <<Б>> класс
10-րդ "Ա" դասարան
10-й <<А>> класс
10-րդ "Բ" դասարան
10-й <<Б>> класс
10-րդ "Գ" դասարան
10-й <<Г>> класс
էքստեռն/դրսեկ/ շրջանավարտներ
экстерн выпускники

Լուրեր, հայտարարություններ
Вести, объявления
 
Մեր մասին
О нас
 
Ընդունեք մեր շնորհավորանքը
Примите наши поздравления!
 
Սա մեր Գորիսն է
Это наш Горис
 
Շրջանավարտները
Выпускники
 
Ֆոտոկադրեր դպրոցական տարիներից
Фотокадры из школьных лет
 
Մեր ուսուցիչները
Наши учителя
 
Դպրոցի կոմերիտական կազմակերպությունը
Школьная комсомольская организация
 
Հանդիպումներ  տարիներ  անց
Встречи спустя года
 
Մեր դպրոցն  այսօր
Наша школа сегодня
 
Շատերի առաջին դասարանը
Первый класс для многих из нас
 
Մոսկովյան հանդիպումներ
Московские встречи
 
Ուզում եք հավատացեք  ուզում եք ոչ
Хотите верьте, хотите нет
 
Մերոնք  նաև ստեղծագործում են
Наше творчество
 
Արձագանքում են կայքին
Отзывы о сайте
 
Ազատ ժամին
Досуг
 
Արխիվ
Архив
 

Рейтинг@Mail.ru

Сайт разработан в Веб-Студии "НТТР"

 
 

Մեր ուսուցիչները (Наши учителя)

Օհանյան Աշոտ Կարապետի

  - դիրեկտոր, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ /1960/:

         Ծնվել է 1906  թ., Գորիս քաղաքում: Մանկավարժական գործունեությունն սկսել է Հին Գորիսի յոթնամյա  դպրոցում/1932 / , դասավանդել է հայոց լեզու և գրականություն, միաժամանակ աշխատել է տնօրեն:  Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտը: Ավելի քան 30 տարի, եղել է քաղաքի թիվ 2  միջնակարգ դպրոցի տնօրենը, որը ժողովրդի մեջ հայտնի էր  ,,Օհանյանի  դպրոց`` անունով:

        Անցնելով   կեսաթոշակի 1966թ., բնակության է տեղափոխվել  է  Երևան, որտեղ և մահացել է  1987-ին: 

 

Քյարունց Մուշեղ

-ուսմասվար

 

 Միրզոյան Գրետա

- ուսմասվար, ֆիզիկա

 

Առաքելյան Ալեքսանդր Նիկոլայի

- հասարակագիտություն,  ՀԽՍՀ  վաստակավոր ուսուցիչ /1966/:

     Ծնվել է 1923թ. նոյեմբերի 15 -ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը /1947/: Աշխատել է ուսուցիչ, ուսմասվար Քարահունջի, Գորիս քաղաքի դպրոցներում: Եղել է ՀԿԿ Գորիսի շրջկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, շուրջ 18 տարի`շրջսովետի գործկոմի ժողկրթության բաժնի վարիչ: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել է մարտական մեդալներով: Խաղաղ տարիներին արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի: Մահացել է 1987թ.:

 

Ավագյան Արամ Առուստամի

   -ֆիզկուլտուրա

Ծնվել է 1930 թ. օգոստոսի 18-ին` Սյունիքի մարզի, Գորիսի շրջանի Արավուս գյուղում:
1937-ին ընդունվել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանը: Միջնակարգ դպրոցն ավարտել է 1947 թվականին: 1948-51 թվականներին ծառայել է խորհրդային բանակում` տանկային զորամասում: Զորացրվել է սպայի կոչումով և 1953 թ. ընդունվել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Ավարտելով այն 1957-ին գործուղվել  է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը, որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ: 1958-ին տեղափոխվել է Գորիս քաղաքի N2 միջնակարգ դպրոցը և աշխատել մինչև 1993 թվականը: Նույն տարում անցել է զինվորական ծառայության` մատակարարել է հանդերձանք Արցախյան ազատամարտի`մասնակիցներին: 1997-ին զորացրվել է:
Արամ Առուստամի Ավագյանը մահացել է 1999-ի մայիսի 31-ին:

 

 Ավետիսյան Նիկոլայ

- արտադրական ուսուցում

 

Ափյան Ռոզա

- պատմություն

Ծնվել է 1929թ. Գորիս քաղաքում: 1948-53թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1954 թվականից մինչև կենսաթոշակի անցնելը դասավանդել է պատմություն Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

 

Բաբայան Կոմբրիգ Ռուբենի

- մաթեմատիկա, ֆիզիկա

Ծնվել է 1930 թ. սեպտեմբերի 30-ին, Գորիս քաղաքում:
Հայրը եղել է զինծառայող և աշխատել է Ղարաքիլիսայի /Կիրովական, Վանաձոր/ զորամիավորումներից մեկում հրամանատար: Մինչև 1936 թ. ընտանիքը բնակվել է Լոռիում, այնուհետև տեղափոխվել է Գորիս:
1938-48 թթ. Կոմբրիգ Բաբայանը սովորել է Գորիսի միջնակարգ դպրոցում: 1948-ին ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը, որն ավարտել է 1952 թվականին: Բուհում սովորելու տարիներին եղել է Սերգեյ Մերգելյանի ամենասիրելի ուսանողը: Անվանի գիտնականը բազմիցս ասել է, որ Կոմբրիգը պետք է դառնա իր հետնորդը: Հոր առողջական խնդիրների պատճառով, նա պարտավորված է զգացել ավարտելուց հետո վերադառնալ հայրենի քաղաք: Նշանակվել է ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Ճանաչվել է իբրև բարձր գիտելիքների տեր մասնագետ և հմուտ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է նաև Գորիսի շրջանային ժողովրդական կրթության բաժնում` ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների տեսուչ:
Կ.Բաբայանը Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի /հետագայում` Գորիսի պետական ճարտարագիտական համալսարան/ առաջատար դասախոսներից էր: Այս բարձրագույն ուսումնական հաստատությունում աշխատել է հիմնադրման օրվանից /1967թ./ մինչև իր կյանքի վերջը:
Մահացել է 1998 թվականին:

 

Բոգոմոլովա Տատյանա Նիկոլաևնա

     -ռուսաց լեզու և գրականություն

Русский язык и литература

 

 АВТОБИОГРАФИЯ


Я, Богомолова Татьяна Николаевна, родилась в г. Лихославль Калининской обл., где родители работали учителями. Отец добровольцем ушел на войну и погиб на Ленинградском фронте 1 ноября 1941 года. Хотя до нашего города фашисты не дошли,семье пришлось эвакуироваться, так как город ежедневно подвергался бомбардировкам. С 1944 по 1954 год училась в средней школе №.1 г. Лихославль. В 1954 г. поступила в Московский государственный педагогический институт им. Ленина и по окончании историко-филологического факультета в 1959 г. при распределении выбрала для работы Арм.ССР, где и нашла свою судьбу, где жила и работала до 1993 года. 1959-60 уч. год работала в семилетней школе с. Барцруни Азизбековского р-на. Там же познакомилась со своим будущим мужем - учителем той же школы Степаняном Завеном Тиграновичем. С 1960 по 1965 год мы с мужем преподавали в средней школе с. Заритап Азизбековского р-на, а в 1965 г. по нашей просьбе Министерство просвещения перевело нас на родину мужа - в Горисский р-н. В 1965 - 72 г.г. я преподавала русский язык в средней школе № 2 г. Гориса и по совместительству работала в 1967 - 69 г.г. в Горисском филиале Ереванского пединститута им. Х. Абовяна. С 1972 по 1993 год работала учителем русского языка и литературы в русских и армянских классах средней школы № 6. г. Горис. В 1976 и 1977 г.г. Министерством просвещения СССР была командирована на работу в качестве преподавателя на летних курсах усовершенствования для немецких учителей русского языка.
2 раза избиралась депутатом (Азизбековского райсовета и Горисского горсовета). Была награждена значком "Отличник народного образования" и имела звание "Учитель-методист".
В мае 1993 г. наша семья из-за болезни мужа вынуждена была покинуть г. Горис и перебраться на мою родину - в г. Тверь.
В 1994 - 2007 г. я работала воспитателем в Тверском областном социально-реабилитационном центре для несовершеннолетних. С 2007 г. на заслуженном отдыхе. В 2011 г. муж скончался. Имею двух сыновей и двух внучек.

Զաքարյան Շմավոն

- ֆիզիկա

 

Ծնվել է 1924 թ. մայիսի 20-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում: 1931-1941 թ.թ. սովորել և ավարտել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը: 1941 թ-ին տեղափոխվել է Լաչին քաղաք: Սկզբնական շրջանում աշխատել է Լաչինի ժողկրթության բաժնում, որպես հաշվապահ և պահեստապետ:Այնուհետև աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Ստեփանակերտի հեռակա մանկավաժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը և միաժամանակ տեղափոխվել ժողկրթբաժնում որպես մեթոդիստ, ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ: 1949 թ-ին տեղափոխվել է Գորիս քաղաք, աշխատանքի ընդունվել քաղաքի թիվ 2 միջ. դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ: 1953-1958 թ.թ. աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1967-1972 թ.թ-ին մանկավարժական աշխատանքի հետ համատեղ աշխատել է Գորիսի նորաբաց մանկավարժական ինստիտուտում որպես ավագ դասախոս և կուսակցության սկզբնական կազմակերպության քարտուղար: 1972 թ.-ին նորից թիվ 2 դպրոցում մանկավարժական աշխատանքին զուգահեռ հիմնադրել և ղեկավարել է  Գորիսի պատանի տեխնիկների դպրոցը մինչև իր կյանքի վերջ: Մահացել է 1983 թ-ի հունվարի 20-ին:

 

Գուրգեն Բաբայան                                                         ընկերոջս` Շմավոն Զաքարյանին

Գորիսի թիվ 2 միջ. դպրոցի                                           1983 թ.

մաթեմատիկայի ուսուցիչ

 

Թող չպոռթկա սիրտդ վշտահար

Որ դու շիրիմում ես, իսկ ես դեռ ճամփորդ

Որ շիրիմիդ առաջ, գլուխս խոնարհ

Վար են գլորվում արցունքներս հորդ….

      Դու ճամփորդ անցել, հասել ես արդեն

      Ախ, վերջին-վերջին,վերջին հանգրվան

      Գուցե շուտ բախտի վճռով դաժան

      Արժանի չլինեմ,նույնիսկ ես դրան….

Ախ, դու քո տունն ես հասել հավերժ

Իսկ ես չգիտեմ դեռ տեղն իմ տան,

ՈՒ քեզ տեսնելու կարոտը սրտիս

Չգիտեմ նույնիսկ կսպասեմ ինչքան….

       Իմ ճանփան էլ է բերում դեպի քեզ

      Բայց գիտեմ արյոք, վաղ կլինի, թե ուշ

      Իրար կբերեն կարոտները մեզ,

      Երկար կխոսենք շշուկով, զգույշ….

Կյանքը այսպես է, երազ աշխարհում

Այսօր տենչանք են, ժպիտներ անմար

Իսկ հաջորդ օրը, հուշեր են դառնում

Վրադ բազալտե մի ծանր կամար….

 

Թելունց Ռոզա Ռուբենի

- աշխարհագրություն, աստղագիտություն

Ծնվել է 1932 թվականին, Գորիս քաղաքում:
Սովորել է քաղաքի միջնակարգ դպրոցում: 1947 թվականին ընդունվել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, այն ավարտել է գերազանց առաջադիմությամբ /1950 թ./:
1951-ին ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բնագիտա-աշխարհագրական ֆակուլտետի աշխարհագրական բաժինը, որը գերազանցության դիպլոմով ավարտել է 1955 թվականին: Բուհում ուսումնառության տարիներին ստացել է Խաչատուր Աբովյանի անվան թոշակ, Երևանի քաղաքային խորհրդում ներկայացրել է մայրաքաղաքի ուսանողությանը` եղել է քաղխորհրդի դեպուտատ:
Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է գործուղվել Գորիսի շրջանի Հարժիսի դպրոցը որպես աշխարհագրության և աստղագիտության ուսուցիչ: Վեց տարի գյուղում աշխատելուց հետո` 1961-ին տեղափոխվել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
Ռոզա Թելունցի մանկավարժական աշխատանքը զուգորդվել է հասարակական ակտիվ գործունեությամբ: Ընտրվել է արհմիութենական կոմիտեի նախագահ, ղեկավարել է Գորիս քաղաքի աշխարհագրության առաջավոր փորձի դպրոցի աշխատանքները, դպրոցի պատմա-աշխարհագրական մեթոդ միավորումը, արտադրական խորհրդակցությունը:
Վաստակաշատ ուսուցչուհին արժանացել է ԽՍՀՄ կառավարական բարձր պարգևի` «Պատվո նշան» շքանշանի: Նրա ծառայությունները նշվել են նաև «Գերազանցիկ ուսուցիչ» կրծքանշանով, ստացել է «Ավագ ուսուցիչ» կոչում, պարգևատրվել է «Սոցիալիստական մրցության հաղթողի» մեդալով, Ակսել Բակունցի անվան ոսկե հուշամեդալով, բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով: Մահացել է 2023թվ․ դեկտեմբերին։

 

Թունյան Ջուլետա Եղիշեի

- մաթեմատիկա: Հոգեբանական գիտությունների թեկնածու/1979/, դոցենտ /1990/:

         Ծնվել է 1941թ. հունիսի 28-ին, Գորիս քաղաքում: Ավարտել է Ա.Բակունցի անվան միջ. Դպրոցը և Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի  ֆիզմաթ  ֆակուլտետի մաթեմատիկայի և գծագրության բաժինը: Աշխատել է թիվ  2 միջ. դպրոցում, Տաթևհէկի շինարարոթյան տնօրինությունում, ապա` մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում  /1978-83 թթ. մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ/:1985-95թթ. դասախոսել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 1996-99թթ. աշխատել է ՀՊՃՀ Գորիսի կրթահամալիրում և <<Տաթև>> համալսարանում: Կազմել և հրատարակել է <<Գիրք սիրո և երախտիքի>>, <<Ակսել Բակունցը  ժամանակակիցների հուշերում>>/համահեղինակ/ ժողովածուները: Մահացել է 16 սեպտեմբերի 2022թվ․

 

Խուրշուդյան Խիկար Աբգարի

- հայոց լեզու և գրականություն

      Ծնվել է 1911 թ., Գորիսի շրջանի Հին Գորիս գյուղում:

   Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: Երկար տարիներ դասավանդել է  Գորիս քաղաքի  թիվ 2 միջնակարգ դպրոցում` հայոց լեզու և գրականություն:

    Մահացել է 1983 թվականին:


Կուրենկով Սերաֆիմ

 

- ռուսաց լեզու

 

Հակոբյան Աշիկ

- քիմիա

 

Հակոբջանյան Գագիկ Հայրապետի

- մաթեմատիկա, <<ուսուցիչ-մեթոդիստ>>:

            Ծնվել է 1926թ. հոկտեմբերի 29 -ին Բաքու քաղաքում: Հայրը եղել է ներքին գործերի աշխատող, մայրը` տնային տնտեսուհի: Սովորել է Բաքվի թիվ 78 միջնակարգ դպրոցում /1933-42թթ./, պատերազմի պատճառով տեղափոխվել և 1943-ին գերազանցությամբ ավարտել է Շինուհայրի միջնակարգ դպրոցը: 1947-51թթ. սովորել  և  ավարտել է Բաքվի  մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ  ֆակուլտետը:

          Աշխատել է  մաթեմատիկայի ուսուցիչ, Շինուհայրի միջնակարգ/1951-63թթ./, Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ/1963-70թթ./ դպրոցներում, Գորիսի  մանկավարժական  ուսումնարանում/1970-77թթ./, Գորիսի գիշերօթիկ և Ակների  դպրոցներում//1977-94թթ./:

           Պարգևատրվել է ԽՍՀՄ լուսավորության մինիստրության և Լուսավորության աշխատողների արհմիության կենտրոնական խորհրդի, ՀՍԽՀ լուսավորության մինիստրության, Աշխատավորների դեպուտատների Գորիսի շրջանային և քաղաքային խորհուրդների, ժողավրդական կրթության բաժինների պատվոգրերով ու դիպլոմներով:

           1990 թվականից անցել է կենսաթոշակի, բնակվում է Գորիս քաղաքում: Հասցեն`Շահումյան 117: Հեռ.` 2-52-08:

Համբարձումյան Լորա

- հայոց լեզու և գրականություն

Ծնվել է 1934թ. Գորիսի շրջանի Խոզնավար գյուղում: 1953թ. ընդունվել և 1958-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը: Աշխատանքային ողջ կենսագրությունը կապված է Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի հետ, որտեղ 1959-60 ուս. տարում բուհական գործուղումով սկսել է իր գործունեությունը, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի և աշխատել է մինչև կենսաթոշակի անցնելը`1995 թվականը: Մահացել է 2013 թվականին:

Հովսեփյան Արմիկ

- հայոց լեզու և գրականություն

Մայսուրյան Մարգո

- քիմիա

Ծնվել է 01 հունվարի 1932թվ․ Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում։ 

Մահացել է 05 նոյեմբերի 2021թվ․։

 

Միրզաթունյան Սերյոժա

- ֆիզկուլտուրա

 

Յակուբյան Արմենուհի

- ֆրանսերեն լեզու

 

Ծնվել է 1923-ի Թուրքիայի Մարաշ քաղաքում՝արհեստավորի ընտանիքում: Նույն թվականին ծնողները գաղթում են Սիրիայի Հալեպ քաղաք եղեռնից ընտանիքը փրկելու համար: Սովորելէ Հալեպի «Ուսումնասիրած» դպրոցում մինչև 6-րդ դասարան, այնուհետև ուսումը շարունակել է ֆրանսիական և անգլիական քոլեջներում, որը ավարտել է 1940թ-ին: 1940-46թթ աշխատել է «Արմենիա» բարեգործական վարժարանում որպես օտար լեզվի ուսուցչուհի:

1946թ-ի ամռանը ծնողների հետ ներգաղթել են Հայաստան՝ Երևան: Նույն թվականին ընդունվել է աշխատանքի Գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների բաժանմունքի գրադարանի եվրոպական բաժանմունքում:

1946թ-ի օգոստոսին ընդունվել է Երևանի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինտիտուտ և ավարտել 1950թ-ին: Նույն թվականին Լուսավորության մինիստրության կողմից գործուղվել է Գորիս որպես օտար լեզվի դասատու:1950-1978թթ աշխատելէ Գորիսի տարբեր դպրոցներում և 2 տարի Գորիսի մանկ. ինստիտուտում որպես անգլերեն լեզվի դասախոս:

1950-54թթ. աշխատել է Ա. Բակունցի անվան դպրոցում: 1954-1978թթ. աշխատել է Գորիսի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում, որտեղից և անցել է թոշակի:

1968-1972թթ 2 նստաշրջան ընտրվել է Գորիսի շրջանային սովետի դեպուտատ: 1968թ-ին որպես պատգամավոր Մոսկվայում մասնակցել է ուսուցիչների միութենական և համամիութենական 3-րդ համագումարին: Մահացել է 2012 թվականին:

 

 

 

Շահնազարյան Էմմա

- մաթեմատիկա

Պարոնյան Գևորգ Գուրգենի

- էսթետիկա: Գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ:

      Ծնվել է 1924թ. մարտի 24-ին Գորիս քաղաքում: Ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանը /1943/, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը /1954/: 1943-1946 թվ․ ծառայել է Խորհրդային բանակում։ Աշխատել է Գորիսի պետական թատրոնի գլխավոր նկարիչ, ուսուցիչ, մանկական գեղարվեստական դաստիարակության դպրոցի տնօրեն: Անվանի նկարիչը մասնակցել է հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների, ունեցել է անհատական     ցուցահանդեսներ: Մահացել է 1995 թ. հունիսի 3-ին:

 

Ստեփանյան Լազր  Գրիգորի

- արտադրական ուսուցում: ՀՍՍՀ արհմիութենական վաստակավոր գործիչ:

       Ծնվել է 1927թ. ապրիլի 16-ին Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում:Ավարտել է Գորիսի մանկավարժական ոսումնարանը/1947/,  Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը /1956/: Որպես ուսուցիչ և ուսմասվար աշխատել է Հալիձոր, Շինուհայր, Գորիս քաղաքի տարբեր դպրոցներում: 1969 թվականից, շուրջ 25 տարի, եղել է լոսավորության աշխատողների արհմիության շրջկոմի նախագահը: Մահացել է 1994թ.:

 

Վարդանյան Սուրեն Արսենի

- արտադրական ուսուցում

 Ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղում, մեղվաբույծի ընտանիքում: Գյուղի դպրոցում ստանալով ութամյա կրթություն` ուսումը շարունակել է Գորիսի մանկավարժական ուսումնարանում: Ավարտելուց անմիջապես հետո գործուղվել, մանկավարժական գործունեությունը սկսել է Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղի դպրոցում: Այնուհետև աշխատանքի է տեղափոխվել Գորիսի N 2 միջնակարգ դպրոցը՝ արտադրական ուսուցման մասի ղեկավար: Աշխատանքին զուգընթաց ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը, հարազատ դպրոցում դասավանդել է մաթեմատիկա առարկան մինչև կենսաթոշակի անցնելը: Եղել է իր գործի նվիրյալն ու գիտակը, ինչի շնորհիվ էլ նրան հարգել ու վստահել են: Մահացել է 1997թ. դեկտեմբերի 29-ին:

Պետրոսյան Ռաֆիկ Արսենի

- հայոց լեզու և գրականություն:

Ծնվել է 1918թ. Տաթև գյուղում: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը /1941/: Աշխատել է ոսուցիչ, ուսմասվար Ողջիի /Քաջարան/, Տաթևի, Գորիսի Ակ.Բակունցի անվան, թիվ 2 միջն. դպրոցներում, շրջժողկրթբաժնի դպրոցական տեսուչ  /1958- 66/: 1966 -85 թվականներին  եղել է թիվ 2 միջն. դպրոցի տնօրենը, այնուհետև անցել է կենսաթոշակի: Մահացել է 1989թ. հուլիսին: