11-րդ "Ա" դասարան
11-й <<А>> класс
11-րդ "Բ" դասարան
11-й <<Б>> класс
10-րդ "Ա" դասարան
10-й <<А>> класс
10-րդ "Բ" դասարան
10-й <<Б>> класс
10-րդ "Գ" դասարան
10-й <<Г>> класс
էքստեռն/դրսեկ/ շրջանավարտներ
экстерн выпускники

Լուրեր, հայտարարություններ
Вести, объявления
 
Մեր մասին
О нас
 
Ընդունեք մեր շնորհավորանքը
Примите наши поздравления!
 
Սա մեր Գորիսն է
Это наш Горис
 
Շրջանավարտները
Выпускники
 
Ֆոտոկադրեր դպրոցական տարիներից
Фотокадры из школьных лет
 
Մեր ուսուցիչները
Наши учителя
 
Դպրոցի կոմերիտական կազմակերպությունը
Школьная комсомольская организация
 
Հանդիպումներ  տարիներ  անց
Встречи спустя года
 
Մեր դպրոցն  այսօր
Наша школа сегодня
 
Շատերի առաջին դասարանը
Первый класс для многих из нас
 
Մոսկովյան հանդիպումներ
Московские встречи
 
Ուզում եք հավատացեք  ուզում եք ոչ
Хотите верьте, хотите нет
 
Մերոնք  նաև ստեղծագործում են
Наше творчество
 
Արձագանքում են կայքին
Отзывы о сайте
 
Ազատ ժամին
Досуг
 
Արխիվ
Архив
 

Рейтинг@Mail.ru

Сайт разработан в Веб-Студии "НТТР"

 
 

Կրկին հավաքվել ենք դպրոցն ավարտելու 45-ամյակի առթիվ - Снова встретились по поводу 45 летия окончания школы

Հանդիպում հայրենի քաղաքում դպրոցն ավարտելու 45-ամյակի առթիվ:

15-17-ը սեպտեմբերի 2011թ.

Встреча в родном городе по случаю 45- летия окончания школы.
15-17 сентября 2011г.


Բոլոր ճանապարհները տանում են Գորիս: Հաճելի հանդիպում Վայոց ձորի <<Որսկան>> ռեստորանում:

Все дороги ведут в Горис. Приятная встреча в ресторане «Ворскан» в Ваёц Дзоре.

 

Հանդիպման վայրը նույնն է` հարազատ դպրոցի բակը..
Место встречи то же - двор родной школы.


Ավանդական լուսանկարի մի քանի կադրեր:
Несколько кадров традиционного фото.


45 տարի անց նույն դասարանում, նույն նստարանին...
Через 45 лет в том же классе, за той же партой...


Պատարագ Գորիս քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կյանքից վաղաժամ հեռացած դասընկերների և ուսուցիչների հիշատակին:
Церемония поминовения покинувших нас одноклассников и учителей в Горисской церкви Св. Григория Просветителя.


Հիշողությունների երեկո Գորիսի <<Արարատ>> ռեստորանում:
Вечер воспоминаний в ресторане «Арарат».


Թռիչք անդունդի վրայով: Ճոպանուղու թևերով սավառնում ենք Տաթևի վանք:
Взлет над пропастью. Канатная дорога несет нас в Татевской монастырь.


Զբոսախնջույք Հալիձորի անտառում:
Пикник в Галидзорском лесу.


Հոբելյանական տարվա դիմանկարներ:
Портреты юбилейного года.


Եղեք առողջ: Մինչև նոր հանդիպում...
Будьте здоровы! До новой встречи!

 


ՄՏՈՐՈԻՄՆԵՐ    ԿԱՄ    ՈՂՋՈԻՅՆ  ԴԱՍԸՆԿԵՐՆԵՐԻՍ

 

       Աշնան խոնավ, պարարտ հողի պես եմ զգում ինձ, խոնջած հողի, որ բերք տալուց հետո պատրաստվում է ձյան ծածկոցն ընդունել: Բերքը հավաքել են, տարել... Չյուն չկա դեռևս, գաղջ աշուն է  ու պաղ աոավոտ, հողը դեռ կյանք է շնչում, կարելի է  փորփրել, բերքի ինչ-որ մնացորդներ գտնել...
       Ծանոթ չէ՞ արդյոք հոգու այս վիճակը, որ իրական է, թեև այլաբանորեն  նկարագրված ու լի սրտաճմլիկ  հուշերով...

      
Յոթերորդ տասնամյակի շեմը կոխած , ես էլ ձեզ հետ, իմ դասարանցիներ, թախծոտ, բայց և երջանիկ պատանությանս անմոռաց վկաներ... Չէ՞ որ պատանությունը հրաշք է և, ինչպես ասում են, աղջկությունը՝ խանություն: Կյանքն այնպե՜ս գեղեցիկ էր, և երազները մեր վարդագույն և... գլուխ չէինք կոտրում  «լինել թե՞ չլինելու», կյանքի իմաստի ու այլ հավերժական երկմտանքների վրա: Մենք  դեռ հասու  չէինք  չարի  ու բարու, սիրո ու ատելության, նախանձի ու հիացմունքի և այլ կրքերի բնական պայքարին, որ կյանքն  էր մեզ      «մատուցելու», ասես  փորձելու, թե ինչ խմորից ենք հունցված...
        
Քսան տարով մեծացանք, հետո էլի քսան, էլի հինգ տարով... Քառասունհինգ երկար ու ձիգ տարիներ... Ժամանակն, ավա՜ղ, կանգ չի առնում: Հիմա վերստին միասին ենք, իմ սիրելի դասընկերներ ու... խաղընկերներ: Հիշու՞մ եք դասամիջոցներին մեր  ճիչերն ու ծիծաղը, աղմկոտ խաղերը, չարաճճիորեն նետված կատակները, կծու մականունները, որոնք այնպե՜ս էին ցավ պատճառում, մանկական հոգու սուր ցավ...  Լավ եմ հիշում,  ես էլ  էի  ձեր մի զոհը...Բայց, փառք Աստծո, իմ ծանր ապտակն  ամեն չարաճճի դասընկերոջս   իր տեղն էր դնում:Ես ինձ պաշտպանել գիտեի: Կյանքն էր սովորեցրել:  Իմ դպրոցը նաև  կյանքի դպրոց էր: Եվ բոլորիդ կյանքի դպրոցն էր, այնպես չէ՞: Երկրորդ միջնակարգը, ինչպես ընդունված էր ասել, «Օհանյանի դպրոցը», մի առանձնահատուկ, ջերմ մթնոլորտով միջավայր էր, ջերմոցի պես : Ի՜նչ սիրով էի պատրաստում դասերս, պատանեկան հուզմունքով  ակնկալելով իմ սիրելի, իմ անմոռանալի ՈԻՍՈԻՑԻՉՆԵՐԻ  զուսպ -գոհունակ ժպիտները: Այնպե՜ս   մտերիմ էր դպրոցը, ընտանեկան: Չէի սիրում դասավարտի զանգը,  որ, կարծես, ամեն  անգամ հիշեցնում էր,  թե այս բարի աշխարհը շուտով, շատ   շուտով  լոկ  ցնորք է դառնալու...                                                                                                         Այսպես գալիս ենք, հարազատներս, իրար տեսնում, ասում-խոսում, ուրախանում, ծափ տալիս, հպարտանում   մեր նվաճումներով, թե ինչպես ենք շենացնում  ՈԻկրաինան, Ռուսաստանը,  Ամերիկան,  Ֆրանսիան , աշխարհը... Հաճախ միտք եմ անում, հարց տալիս ինձ, թե ի՞նչ կլիներ, եթե  մենք կրթված, լուսավորված դառնայինք Գորիս: Արդո՞ք այս հնամյա, ուրույն ճարտարապետական կոթողը, սքանչելի լեռնապարերով ու ժայռերով պսակված Զանգեզուրի այս ակնաքարը պահպանված չէր լինի: Ամեն անգամ գալիս՝ ցավով եմ տեսնում, թե ինչ վայրագ փոփոխությունների է  ենթարկվում սիրելի Գորիսը, մեր նախնիների մեծ ճաշակով կառուցած ճարտարապետական այդ սիմֆոնիան: Ու թվում է, թե դավաճանել եմ ու դավաճանել ենք՝  նրան լքելով...    Գուցե թե պատմության քայլե՞րն են դրանք, կասեր ՈԻկրաինայի մեծ բանաստեղծուհին՝ Լինա Կոստենկոն, պատմություն, որ ընթանում է  ելևէջանքով  մեկ առաջ վազում, մեկ ընկրկում, մեկ ընկնում, մեկ էլ բարձրանում, ի՞նչ գիտենաս...

        Տխու՜ր է... Կուզենայի տեսնել  այն Գորիսը, ամենևին չփոփոխված, իր անկրկնելի  հմայքով, Լաստի Խութը՝ մեջքին կանգնած, Գորիսը՝ սրտացավորեն   բարեկարգված ու... առանց աղբակույտերի:  Կուզենայի, որ վերջին զանգի արարողությունը կատարվեր  իսկական №2 միջնակարգում, այն հարազատ  պատերի մեջ, որտեղ անցել են մեր լավագույն տարիները... Կուզենայի , որ ման գայինք Գորիսի փողոցներով, բարձրանայինք Լաստի Խութը, այցելեինք Հին Գորիսի քարանձավները, մեր վաղամեռիկ ընկերների շիրիմները, ջուր ըմպեինք «Յոթ աղբուրից» ու հետո... հետո  արդեն  հացի նստեինք, իրար լավ մաղթանքներ տայինք:                                                    Այս ամենը հնարավոր կլիներ, եթե... այդ  «եթե»-ն չլիներ...                                                                                                                              

Միշտ  ձեզ հետ՝ հոգով ու սրտով՝                                                                                                 

    ՌԱԻՍԱ      ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ