11-րդ "Ա" դասարան
11-й <<А>> класс
11-րդ "Բ" դասարան
11-й <<Б>> класс
10-րդ "Ա" դասարան
10-й <<А>> класс
10-րդ "Բ" դասարան
10-й <<Б>> класс
10-րդ "Գ" դասարան
10-й <<Г>> класс
էքստեռն/դրսեկ/ շրջանավարտներ
экстерн выпускники

Լուրեր, հայտարարություններ
Вести, объявления
 
Մեր մասին
О нас
 
Ընդունեք մեր շնորհավորանքը
Примите наши поздравления!
 
Սա մեր Գորիսն է
Это наш Горис
 
Շրջանավարտները
Выпускники
 
Ֆոտոկադրեր դպրոցական տարիներից
Фотокадры из школьных лет
 
Մեր ուսուցիչները
Наши учителя
 
Դպրոցի կոմերիտական կազմակերպությունը
Школьная комсомольская организация
 
Հանդիպումներ  տարիներ  անց
Встречи спустя года
 
Մեր դպրոցն  այսօր
Наша школа сегодня
 
Շատերի առաջին դասարանը
Первый класс для многих из нас
 
Մոսկովյան հանդիպումներ
Московские встречи
 
Ուզում եք հավատացեք  ուզում եք ոչ
Хотите верьте, хотите нет
 
Մերոնք  նաև ստեղծագործում են
Наше творчество
 
Արձագանքում են կայքին
Отзывы о сайте
 
Ազատ ժամին
Досуг
 
Արխիվ
Архив
 

Рейтинг@Mail.ru

Сайт разработан в Веб-Студии "НТТР"

 
 

Ղարագյոզյան Ռայիսա - Карагёзян Р.

Ղարագյոզյան Ռաիսա Ալբերտի

 

   /Ամուսնական ազգանունը`Բոժկո/:

          Գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, Ուկրաինայի գրողների միության անդամ /1988/, Հայաստանի գրողների միության անդամ /2001/:

           Ծնվել է 1948թ. հոկտեմբերի  27-ին Գորիս քաղաքում: 1966թ. ավարտել է ծննդավայրի թիվ 2 մինակարգ դպրոցը`ոսկե մեդալով: Ընդունվել է Երևանի պետհամալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, ապա տեղափոխվել է երկրաբանական ֆակուլտետ: Ուսանողական տարիներին երգել է օպերային թատրոնի երգչախմբում: Երկրաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

           1974թ. ամուսնացել է ուկրաինացի հայագետ, թարգմանիչ, հետագայում`անկախ Հայաստանում Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպան Օլեքսանդրո Բոժկոյի հետ, տեղափոխվել Կիև: Կարճ ժամանակում կատարելապես տիրապետել է ուկրայներենին և սկսել է թարգմանություններ կատարել, սկզբում` մանրապատումներ, ապա նովելներ, պատմվածքներ, վեպեր: Նա հայ-ուկրաինական գրական կապերի պատմության մեջ առաջին թարգմամիչն է, որ թարգմանությունները կատարում է բնագրից`ուկրաիներենից: 1998-ից անդամակցում է <<Հայաստանի բարեկամներ>> կոմիտեին, որը ստեղծվեց և համախմբեց Կիևի հայկական համայնքը: Ղարաբաղյան հակամարտության տարիներին ելույթներով  հանդես է եկել ԱՄՆ-ի մի շարք քաղաքների համալսարաններում, ուկրաինախոս համայնքներում, լուսաբանել այդ շարժման ազգային-ազատագրական բնույթը:

           1981թ. Երևանում նրա թարգմանությամբ լույս է ընծայվել  ուկրաինական դասական և ժողովրդական գրողների պատմվածքների ժողովածուն <<Կենաց ծառը>> խորագրով /Պ.Պանչ, Յու. Յանովսկի, Օ. Հոնչար, Մ. Ստելմախ, Ի. Չենդեյ, Ե. Հուցալո և ուրիշներ/: Այնուհետև հայերեն լույս են տեսել  Վասիլ Զեմլյակի  <<Կարապների երամը>> վեպը /1982/, Պավլո Զահրեբլենու <<Եվպրաքսիա>> պատմավեպը /1985/,   <<Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ>>/1988/ և Գրիգոր Տուտյուննիկի <<Ասպետի մահը>> նովելների ու վիպակների ժողովածուները:

                                                          / Է.Զոհրաբյան, Հ. Միրզոյան <<Գորիսի հանրագիտարան>>, էջ 87/:

               Դուստրերը` Արմինե, Օլեսիա: Ունի ...թոռ:

              Բնակվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

 

Ընտանեկան ալբոմից