Զոհրաբյան Էդուարդ Նիկոլայի

Արձակագիր, լրագրող, հրապարակախոս: ԽՍՀՄ ժուռնալիստների/1966/, ԽՍՀՄ և Հայաստանի գրողների /1989/ միությունների անդամ, ԽՍՀՄ սպորտի վարպետ/1957/, Գորիսի պատվավոր քաղաքացի/ 2007/:
Ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 10-ին, Գորիսի շրջանի Բարձրավան գյուղում: Ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ /1966թ., էքստեռն/ դպրոցը, Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է շրջանային և հանրապետական մամուլում, հանրապետական ռադիոյում և հեռուստատեսությունում, Արմենպրես գործակալությունում: Խմբագրել է <<Նորաթերթ>>, <<Սյունիք>>, <<Մշակ>> թերթերը, <<Տաթև>> ամսագիրը: Նրա գրչին են պատկանում <<Բողբոջները չբացվեցին>>, <<Ամենքը մի աշխարհ ունեն>>, <<Յոլյաններ>>, <<Հավերժություն>>, <<Ձիեր>>, <<Հին ջրաղացի լեգենդը>>, <<Խնձորեսկ>> ժողովածուները, <<Օրբելյաններ>> և <<Կորած արահետներ>> վեպերը և էլի շուրջ 40 գրքեր, նրա սցենարներով նկարահանվել են փաստագրական ֆիլմեր, կատարել է թարգմանություններ:
Ապրել և ստեղծագործել է Գորիսում: Մահացել է 2009 թվականին:

Կինը`Բուդաղյան Աժելա Անդրանիկի, կուսակցական, պետական աշխատող, 1960-82թթ. ՀԿԿ Գորիսի շրջկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1982-90թթ. Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ:
Երեխաները`