Տատինցյան Յաշա Հայկի

Ապրանքագետ, գործարար, ձեռնարկատեր:
Ծնվել է 1949 թվականի ապրիլի 1-ին: Ավարտել է Վերիշենի ութամյա/1964թ./դպրոցը, սովորել է Գորիսի թիվ 2 միջ. դպրոցում, 10-րդ դասարանում տեղափոխվել է Երևան, ավարտել է մայրաքաղաքի Վ. Տերյանի անվան թիվ .. միջնակարգ /1966թ./ դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, որն ավարտել է 1978թ.: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1968 թվականին Երևանի Հայէլեկտրոգործարանում` տեխնիկական վերահկողության բաժնի հսկիչ, այնուհետև աշխատել է Էլեկտրոտեխնիկական գործարանում` էլեկտրիկ: 1972 – 76թթ. կատարել է մասնագիտական աշխատանք Երևանի առևտրի վարչության և Գորիսի շրջկոոպի համակարգերում: 1979 – 82թթ. դասավանդել է Երևանի խոհարարական տեխնիկական ուսումնարանում: 1982 –ին բնակության է տեղափոխվել ՈՒզբեկստանի Սամարկանդ քաղաքը, որտեղ կենցաղսպասարկման կոմբինատում հիմնադրել է ավտոմեքենաների լրացուցիչ ձևավորման արտադրություն: 1993 թվականից բնակվում է Մոսկվա քաղաքում:
<<Ֆուդ միլկ>> կամպանիայի հիմնադիրն է: Մոսկվայի տարածաշրջանում կահույքի մասնավոր արտադրության և հայկական թանի պատրաման առաջին գործարարներից է:
Կինը` Սահակյան Անահիտ /Կիրովականից /Վանաձոր/:
Երեխաները`Արմեն, Կարեն, Վահե: Ունի չորս թոռ:
