Մարդյան Էդիկ Հայկի

Մանկավարժ, ապրանքագետ, արհմիութենական գործիչ, գործարար:
Ծնվել է 1948 թվականի հունիսի 4-ին Գորիս քաղաքում:
Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը /1971/, Տաշքենդի սննդի տեխնիկոմը /1978/: Աշխատանքային գործունեությունը սկսել է ինստիտուտն ավարտելուց հետո Գորիս քաղաքի երեկոյան դպրոցում, համատեղությամբ` քիմմաքրման ձեռնարկության տնօրեն: 1973-77 թթ. Շինուհայրի ռետինե կոշկեղենի գործարանում ղեկավարել է մատակարարման և առաքման բաժինը, միևնույն ժամանակ ընտրվել է գործարանի արհմիութենական կոմիտեի նախագահ: 1977թվականին բնակության է տեղափոխվել Միջին Ասիա, աշխատել է ճաշարանի վարիչ, ռեստորանի դիրեկտոր: 1987-ին վերադարձել է հայրենիք, Գորիսում ստեղծել է առաջին կոոպերատիվներից մեկը: 1994-ից բնակվում է Մոսկվա քաղաքում, ձեռնարկատեր է :

Կինը` Թամարա Մեխակի Դավթյան, Միջին Ասիայում ծնված Ղարաբաղցի, մանկավարժ-բանասեր /ռոսաց լեզու և գրականություն/:
Երեխաները`Արմեն, Նաիրի, Նվարդ: Ունի մեկ թոռ:
