Հարությունյան Գևորգ /Ժորա/ Սերգեյի

Իրավաբան, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական/1907/:
Ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 25-ին Գորիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը /1976/: 1977թ. նշանակվել է Մեղրու շրջանի դատախազության քննիչ, 1979-ին` նույն շրջանի դատախազ: 1983-ից Կապանի միջշրջանային դատախազն էր: 1987 թվականից Երևանի տարբեր շրջաններում աշխատել է դատախազի տեղակալ, ապա ՀՀ դատախազության քննչական վարչությունում`ավագ դատախազ: 1999թ. մինչև թոշակի անցնելը`2008թ., աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի տեղակալ:
Ընտրվել է Մեղրու և Կապանի շրջխորհրդի պատգամավոր, պարգևատրվել է ՀՀ դատախազության <<Պատվավոր աշխատող>> կրծքանշանով:
Կինը`Էլիդա Գուրգենի Սարգսյան, Գորիս քաղաքից, մանկավարժ-կենսաբան:
Երեխաները`Արմինե, Վաներ, Հռիփսիմե: Ունի երեք թոռ:
Ընտանեկան ալբոմից