Հայրապետյան Սևադա Սմբատի
Ինժեներ-շինարար, 2-րդ դասի պետական խորհրդական:
Ծնվել է 1949 թվականի հունվարի 1-ին Գորիս քաղաքում: Ավարտել է թիվ 2 միջ. դպրոցը`ոսկե մեդալով, Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը /արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն/ գերազանցությամբ /1971/, Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտի /ՄԻՍԻ/ շինարարության ղեկավարման բարձրագույն դասընթացները /1985/:
1971-73թթ. աշխատել է Գորիսի 6-րդ <<Գյուղշինտրեստի>> թիվ 2 շինվարչության տեղամասի պետ, 1973-78 -ին` թիվ 21 ՇՄՇ-ի արտադրա-տեխնիկական բաժնի պետ, 1978-92-ին`գլխավոր ինժեներ: 1992-ին նշանակվել է <<Գորիսշին>> համաշինարարական պետական ձեռնարկության առաջին փոխտնօրեն, իսկ 1999-ին`քաղաքաշինության պետական տեսչության Սյունիքի տարածքային ստորաբաժանման պետ: 2002թ. հունվարից աշխատոմ է որպես ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ - ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ:
Պարգևատրվել է ՀՀ Անանիա Շիրակացու անվան մեդալով: Ստեղծագործում է:

Կինը`Նելսիդա Սերգեյի Հայրապետյան /Փահրադյան/, Արտաշատ քաղաքից, մանկավարժ-ֆիզիկոս:
Երեխաները`Ռիչարդ, Տիգրան:
