Ալեքսանյան Յուրիկ Գուրգենի

Պատմաբան, մանկավարժ-դասախոս, կուսակցական, պետական աշխատող:
Ծնվել է 1948թ. նոյեմբերի 21-ին Գորիս քաղաքում: 1971թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
1971-86թթ աշխատել է Ղափանի շրջանի Դավիթ-Բեկի և Գորիս քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցներում. արպես պատմության ուսուցիչ: 1986-90թթ. եղել է կուսակցական աշխատանքի` ՀԿԿ Գորիսի շրջկոմի հրահանգիչ: 1990-93թթ.` Գորիսի Ա.Բակունցի անվան միջ. դպրոցում աշխատել է ուսմասվար, 1993-95թթ. Գորիսի շրջսովետի գործկոմում` հրահանգիչ: 1995-99թթ. իբրև տնօրեն պաշտանավարել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 1999թ. մինչև այժմ Գորիսի պետական համալսարանում կատարում է դասախոսական աշխատանք:

Կինը`Ալվարդ Գառնիկի Փարսյան, ֆիզիկոս-մանկավարժ, աշխատում է Գարիս քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցում:
Երեխաները` Արման, Անի, Արթուր: Ունի հինգ թոռ: