Պետրոսյան Սամվել Ներսեսի

Ծնվել »Ù 1949 թ. սեպտեմբերի 18-ին Գորիս քաղաքում: 1955-1966թթ. հաճախել եմ Գորիսի N2 միջնակարգ դպրոցը:1966թ. ընդունելության քննություններից դուրս մնալով անցել եմ աշխատանքի Գորիսի օդանավակայանում, որպես օդերևույթաբան: Մեկ տարի անց գործուղվել եմ Դոնի Ռոստով սովորելու օդերևույթաբանների դպրոցում: Ավարտելով 1968թ. ստացել եմ ավագ դիտորդի որակավորում և մեկնել եմ ծառայելու խորհրդային բանակում: Բարեխիղճ ծառայելով սահմանապահ զորքերում արժանացել եմ բազմաթիվ խրախուսանքների: 1970թ. հուլիսին զորացրվել եմ: Նույն թվականին ընդունվել եմ աշխատանքի Գորիսի կապի տեխնիկական հանգույցում որպես տեխնիկ, ապա աշխատել եմ ավագ տեխնիկ: 1987թ. տեղափոխվել եմ Վայք քաղաք, անցել եմ աշխատանքի էլ-մեկուսիչների գործարանում որպես էլեկտրիկ: 1999թ. գործարանը փակվելու պատճառով 4 տարի կատարել եմ տարբեր աշխատանքներ, հետո անցել եմ աշխատանքի Վայքի ՃՇՇ-ում որպես էլեկտրիկ և միչև այժմ աշխատում եմ նույն մասնագիտությամբ: 1970-1999թթ. եղել եմ ԽՄԿԿ անդամ, ընտրվել »Ù կուսկազմակերպության քարտուղար, արհմիության և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած եմ, ունեմ մեկ տղա և երեք աղջիկ: Տղաս և մեծ աղջիկս բնակվում են Մոսկվայում, ես, կինս և երկու աղջիկներս բնակվում ենք Վայքում: Կինս մասնագիտությամբ մանկավարժ է:
ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՔԱՆԶԻ ՈՒՆԵՄ ԽԵԼԱՑԻ ՈՒ ԿԻՐԹ ԿԻՆ ԵՎ ԽԵԼՈՔ ԵՐԵԽԱՆԵՐ:
