Հովսեփյան Սամվել Թևատրոսի

Ֆիզիկոս, մանկավարժ-դասախոս, ներկայումս՝ «ԱՐ-Սերվիս» ձեռնարկության փոխտնօրեն (Մոսկվա): Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1982):
Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 28-ին Գորիսի շրջանի Այգեձոր գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի յոթնամյա (1962), Գորիսի թիվ 2 միջնակարգ (ոսկե մեդալով, 1966) դպրոցները , Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնը (կարմիր դիպլոմով 1971): 1973-1976 թ. թ. ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ: Դասավանդել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում (1971-1973): 1976-ից աշխատել է ԵՊՀ-ին կից «Լազերային Տեխնիկա» Գիտա-արտադրական միավորումում որպես կրտսեր գիտաշխատող, ապա ավագ գիտաշխատող, իսկ 1988-2005 թ. թ. տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային էլեկտրոնիկայի եւ բյուրեղների աճի ամբիոնում: Տարբեր տարիներին եղել է «Լազերային Տեխնիկա» Գիտա-արտադրական միավորման եւ ԵՊՀ մեծ գիտական խորհուրդների անդամ:

Կինը`Ադամյան Գայանե Գուրգենի: Մանկավարժ, օտար լեզվի մասնագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (1978): Կոմպոզիտոր, թավջութակահար, ժողովրդական արտիստ Գուրգեն Ադամյանի դուստրը:
Ժառանգը`Վահագն (ծն.1981), ավարտել է ԵՊՀ-ը (2002), ապա Ռուսաստանի Հանրության կառավարությանը կից ժողովրդական տնտեսության ակադեմիայի ասպիրանտուրան (2006): Մասնագիտությամբ միջազգայնագետ-քաղաքագետ է:
Ընտանեկան ալբոմից
