Հայրումյան Գագիկ Երվանդի

Մանկավարժ,լրագրող, կուսակցական, պետական գործիչ: ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:
Ծնվել է 1948 թ. հունիսի 7-ին,Գորիսի շրջանի Հին Գորիս / Վերշեն/ գյուղում, ուսուցչի ընտանիքում: Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը/1974/, ԽՄԿԿ կենտկոմի բարձրագույն կուսակցական դպրոցը /1980/: Աշխատել է Վերիշենի դպրոցում` ուսուցիչ, Տաթևի ՀԷԿ-ի շինարարական համակարգի կոմերիտական կազմակերպության ազատված /հաստիքով/ քարտուղար /1968-70/, ՀԼԿԵՄ Գորիսի շրջկոմի դպրոցական բաժնի վարիչ, առաջին քարտուղար/1970-76/, Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի տեսուչ, սովորող երիտասարդության և պիոներիայի բաժնի վարիչ /1976-85/, հանրապետական երիտասարդական <<Ավանգարդ>> թերթի խմբագիր/1985-87/, Հայաստանի կոմկուսի կենտկոմի կուսակցական-կազմակերպական և կադրերի հետ աշխատանքի բաժնի տեսուչ, ապա պատասխանատու կազմակերպիչ/1987-90/, <<Ակունք>> ամսագրի գլխավոր խմբագիր/1990-93/:
Տարբեր ժամանակերում ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի դեպուտատ, ՀԿԿ Գորիսի շրջկոմի անդամ և բյուրոյի անդամության թեկնածու, ՀԼԿԵՄ կենտկոմի և կենտկոմի բյուրոյի անդամ, պիոներական կազմակերպության հանրապետական խորհրդի նախագահի տեղակալ:

Կինը`Դոլինյան Զինաիդա Կարապետի, Ալավերդու Ակներ գյուղից, բանասեր, մանկավարժ:
Երեխաները`Սևակ, Արտակ: Ունի չորս թոռ:
1993 -ից բնակվում և աշխատում է Մոսկվայում: Զբաղվում է կահույքի արտադրությամբ:
Էլեկտրոնայի փոստ` aivamebel@mail.ru
