Խուրշուդյան Գագիկ Վաղարշակի

Շինարար-ինժեներ
Ծնվել է 1947 թ. հոկտեմբերի 24-ին Գորիս ք., ծառայողի ընտանիքում:
1965-66 թթ. ավարտել է Գորիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1969 թ. ավարտել է Կապան քաղաքի Լեռնամետալուրգիական տեխնիկումը:
1975 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարագիտա-շինարարական ֆակուլտետը, ՀԷԿ-երի և գետային կառուցվածքների հիդրոտեխնիկական շինարարություն մասնագիտությամբ:
1983 թ. մասնակցել է Մոսկվայի Կույբիշևի անվ. շինարարական ինստիտուտի շինարարության ղեկավարման դասընթացներին:
1975-78 թթ. գործուղումով աշխատել է Տաթևի ՀԷԿ համակարգի Սպանդարյան ՀԷԿ-ում:
1978-80 թթ. աշխատել է թիվ 6 «Գյուղշին» տրեստի Գորիսի թիվ 2 շինվարչությունում որպես աշղեկ:
Նույն շինվարչությունում 1980-84 թթ. աշխատել է որպես տեղամասի պետ, ապա 1984-1990 թթ.՝ գլխավոր ինժեներ:
1990-1992 թթ. ղեկավարել է «Գորիսշին» տրեստի թիվ 2 շինվարչությունը:
1995-1997 թթ. եղել է ՀՀ բնակարանային տնտեսության հանրապետական միավորման ջրմուղ-կոյուղի Գորիս ՊՁ-ի տնօրեն:
1997 թ. առ այսօր աշխատում է որպես անհատ ձեռներեց շինարարության ասպարեզում Երևան և Մոսկվա քաղաքներում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ընտանեկան ալբոմից