Ամարյան Սպարտակ Հակոբի

Էլեկտրոնայի տեխնիկայի ինժեներ, գործարար:
Ծնվել է 1948թ ապրիլի 1-ին Հին Գորիս /Վերիշեն/ գյուղում:
Ավարտել է հայրենի գյուղի ութնամյա /1963/, Գորիս թիվ 2 միջնակարգ /1966/ դպրոցները,Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը /1972/:
Աշխատել է մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում`ավագ ինժեներ/1972-77/, <<Աստրո>> գիտաարտադրական միավորումում` ավագ, ապա`առաջատար ինժեներ/1977-80/, <<Նեյրոն>> արտադրական միավորումում ` լաբորատորիայի վարիչ/1980-94/: Ձևափոխիչային տեխնիկայի բնագավառում մեկ տասնյակից ավել պատենտավորված, արտադրության մեջ ներդրված աշխատանքների, գիտական հոդվածների հեղինակ է:

Կինը`Դոլինյան Հասմիկ Կարապետի, Ալավերդու Ակներ գյուղից, մանկավարժ-մաթեմատիկ:
Երեխաները`Դավիթ, Վարդան: ՈՒնի երկու թոռ:
1994 թվականից բնակվում է ՌԴ Սարատով քաղաքում: Ձեռնարկատեր է, զբաղվում է կահույքի արտադրությամբ:
