Սարգսյան Վիկտորիա Արամի

Ծնվել է 1948թ. սեպտեմբերի 15-ին Գորիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գորիսի Պետ բանկում , այնուհետև Գորիսի Շրջկոոպում որպես հաշվապահ: Ամուսնացել է 1968թ-ին, ունի երեք որդի: Ամուսինը`Սերժ Տիգրանի Հարությունյանը, աշխատել է Շինուհայրի ռետինե կոշկեղենի գործարանում որպես փոխտնօրեն:
Ավագ որդին`Արթուրը, ավարտել է Երևանի Պետական ճարտարագիտական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական բաժինը, այնուհետև աշխատել Վայքում զինվորական ոստիկանությունում որպես պետի տեղակալ:
Միջնեկ որդին` Գագիկը, ավարտել է Երևանի Պետական ճարտարագիտական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը, ունի իր սեփական բիզնեսը:
Կրտսեր որդին`Տիգրանը, ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի տնտեսագիտական բաժինը և հիմա աշխատում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Սյունիքի մարզի մասնաճյուղի ցանցային ադմինիստրատորի պաշտոնում:
Ունի վեց թոռ:
