Մովսիսյան Կամո Հարությունի

Մանկավարժ-դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու /1985/, դոցենտ/1996/:
Ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 18-ին, Կորնիձոր գյուղում: Ավարտել է հայրենի գյուղի ութնամյա, Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցները, Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը /1971/: Ծառայել է խորհրդային բանակում/1972-73թթ./: Աշխատել է մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղում, այնուհետև` ՀՊՃՀ Գորիսի կրթահամալիրում: Թեկնածուական թեզի` <<Հալոգեն պարոնակող էլաստոմերներում մոլեկուլյար շարժունակությունը և ռելաքսացիոն անցումներն ու նրանց կապը միջմոլեկուլային փոխազդեցության առանձնահատկությունների հետ>> թեմայի շրջանակներում կատարված հետազոտությունների հիման վրա մշակվել է սոսինձների արտադրության նոր տեխնոլոգիա, որը ներդրվել է արտադրությունում: 2002-07թթ. Գորիսի պետհամալսարանում ղեկավարել է ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ամբիոնը, 2007-10 թթ աշխատել է նույն համալսարանի բնագիտական մասնագիտությունների դեպարտամենտի վարիչ, 2010 թ. ապրիլից բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանն է: Երեք տասնյակից ավելի գիտական և բազմաթիվ մեթոդա-մանկավարժական հրապարակումների հեղինակ է: Ուսանողական և աշխատանքային տարիների նրա ակտիվ գործունեությունը նշվել է ՀԼԿԵՄ կենտկոմի, ՀՍՍՀ <<Գիտելիք>>ընկերության, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության դիպլոմներով, պատվոգրերով և վաստակագրով:

Կինը`Գոհար Արտավազդի Մինասյան, Գորիս քաղաքից, մանկավարժ-բանասեր:
Երեխաները`Հերմինե, Արթուր, Հարություն: Ունի չորս թոռ:
Ընտանեկան ալբոմից