
Ավիացիայի դիսպետչեր, տուրիզմի մենենջեր, մանկավարժ-զինղեկ:
Ծնվել է 1948թ. հունվարի 28-ին` Գորիս քաղաքում: Դպրոցն ավարտելոց հետո զորակոչվել է իսկական զինվորական ծառայության: 1970-ին աշխատանքի է անցել Գորիսի օդանավակայանում` որպես ռադիոօպերատոր: 1973-ին հատուկ դասընթացներ անցնելուց հետո աշխատել է որպես թռիչքներ ղեկավարող դիսպետչեր, այնուհետև` օդանավակայանի պետ: 1977թ-ին ավարտել է Ուլյանովսկի օդաչուների վերապատրաստման բարձրագույն դպրոցը, իսկ 1983թ. Լենինգրադի արհմիությունների աշխատողների բարձրագույն դպրոցի տուրիզմի լրիվ դաընթացները:
Օդանավակայանից հետո աշխատել է Գորիսի <<Զանգեզուր>> տուրիստական-էքսկուրսիոն միավորումում` որպես փոխտնօրեն, ապա ճանապարհորդությունների և էքսկուրսիաների բաժնի տնօրեն: 1992-2001թթ. ծառայել Է Հայոց ազգային բանակում` որպես ղեկավարման կետի պետ, 2001թ-ից աշխատում է Գորիսի թիվ 1 հատուկ միջնակարգ դպրոցում` որպես զինղեկ:
Ամուսնացել է 1970թ-ին և ունեմ 3 դուստր:
Ավագ դուստրը` Մարինեն, ավարտել է Երևանի Պետական համալսարանի Ռոմանոգերմանական բաժինը, աշխատում է որպես դասախոս:
Միջնեկ դուստրը` Մերին, ավարտել է համանուն համալսարանի միջազգային տնտեսագիտություն բաժինը, աշխատում է բանկային համակարգում:
Կրտսեր դուստրը` Աննան, ավարտել է Երևանի Պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև Սորգոնի համալսարանը և Փարիզում աշխատում է բանկային համակարգում:
Դստրերը ամուսնացած են: Ունի երկու թոռ:
Ընտանեկան ալբոմից