Հայրապետյան Լենա Սամվելի
Ծնվել է 1948թ. մայիսի 18-ին, Գորիս քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է թիվ 2 միջնակարգ դպրոցում ,որն ավարտել է 1966-ին : 1966-ին ընդունվել է Երևանի Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական բաժինը, որն ավարտել է 1970թ.: 1971թ . ընդունվել է աշխատանքի Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում որպես ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի: 1977թ. մասնակցել է Գորիսի մանկավարժական ինստիտուտի հայտարարած մրցույթին և սկսել է աշխատել ինստիտում որպես դասախոս:Ինստիտուտի լուծարվելու պատճառով տեղափոխվել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոց, որտեղ աշխատում է մինչ օրս:
Վերջերս ,ապրլի 14-ին մասնակցել է ՀՀ-ում տեղի ունեցած ֆրանսերեն լեզվի լավագույն մասնագետների մեծարման երեկոյին և արժանացել կրթության նախարարի և Aliance française-ի շնորհակալագրերին:
Ամուսնացած է ,ունի 3 երեխա` 1 աղջիկ , 2 տղա` Նազելի ,Հակոբ, Գեղամ: 3-ն էլ ամուսնացած են , ունեն բարձրագույն կրթություն: Տղաները զբաղված են փոքր բիզնեսով, իսկ աղջիկը հոգեբանության դասախոս է Գորիսի պետական համալսարանում:


Ամուսինը` Սերգեյ Գեղամի Հախվերդյանը պատմագիտության դոցենտ է: Նա «Գորիսի պատմություն» , «Սյունիքի պատմություն» և այլ գրքերի, տասնյակ հոդվածների հեղինակ է: Գորիսի պետական համալսարանում դասավանդում է հայոց պատմություն : Այժմ նա հայոց պատմության ամբիոնի վարիչն է:
Ունի 5 թոռ:
