Ծատրյան Գագիկ Գևորգի

Մանկավարժ, կուլտուրայի գործիչ, գործարար:
Ծնվել է 1948 թվականի հունվարի 1-ին Գորիս քաղաքում:
Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը /1971/, Մոսկվայի կուլտուրայի համամիութենական ինստիտուտը /1986/:Աշխատանքային գործունեությունը սկսել է նուն թվականին թիվ 2 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, լաբորատորիայի վարիչ, այնուհետև` ուսումնական մասի վարիչ: 1983-92 թվականներին աշխատել է Գորիսի քաղաքային սովետի գործկոմի կուլտուրայի բաժնի վարիչ:

Կինը` Գրիգորյան Անահիտ Երեմի, Աշխաբադաբնակ վերիշենցի, ինժեներ-տնտեսագետ, այժմ` մանկավարժ::
Երեխաները`Գևորգ, Դավիթ, Առնո: Ունի 8 թոռ:
1992-ից բնակվում է Մոսկվա քաղաքում: Աշխատում է գործարար կառույցներում:
