Իսախանյան Ալվարդ Նիկոլայի

Ծննդյան օրը՝ 13-ը օգոստոսի 1948 թ.
Ավարտել է Երևանի Բրյուսովի անվան ինստիտուտի ֆրանսերեն լեզվի բաժինը:
Աշխատել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի, մեթոդ միավորման նախագահ: Բնակվում է Գորիսում:
Ամուսինը՝ Աշոտ Նավասարդի Մարտիրոսյան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի անդամ: Գորիսի Պետական Համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի վարիչն է:
Երեխաները՝ Հայկ, Հեղնար և Դավիթ: Հայկը ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, աշխատում է Գորիսի Պետական Համալսարանում, ամուսնացած է, ունի 2 երեխա: Հեղնարը կենսաբանական գիտությունների թեկնածու է, ամուսնացած է և ունի 2 երեխա: Բնակվում է Գերմանիայում: Դավիթը մասնագիտությամբ տնտեսագետ է, ամուսնացած և ունի մեկ երեխա:
