
Сайт разработан в Веб-Студии "НТТР"
|
 |
|
 |
|
 |
 |
Դանիելյան Էլմիրա - Даниелян Э. |
 |
Դանիելյան Էլմիրա Միքայելի

Ավարտել է Կապանի Երաժշտական ուսումնարանի դաշնամուր յին բաժինը /1970/, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի Կոմիտաս Վարդապետի անվան պետական կոնսերվատորիայի համանուն բաժնում, որն ավարել է 1979թ.-ին: Ուսումնառության ավարտից հետո որպես դաշնամուրա յին բաժնի ուսուցիչ երկար տարիներ աշխատել է Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցում ինչպես նաև Նաիրիի շրջանի Եղվարդ քաղաքի արվեստի դպրոցում` համատեղելով իր աշխատանքը որպես դաշնամուրային բաժնի վարիչ: Իր մանկավարժական երկարամյա գործունեության ընթացքում արժանացել է մի շարք պատվոգրերի: Ամուսինը` Դավիթ Գրիգորյան Ավարտել է Երևանի Կոմիտաս Վարդապետի անվան պետական կոնսերվատորիայի Փողային նվագարանների բաժինը` որպես կլառնետիստ: Երկար տարիներ աշխատել է ՀՀ Ազգային Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում: Դասավանդել է Կոնսերվատորիայում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանու մ, ինչպես նաև Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում: Ունի Երկու դուստր` Լուսինե և Մելինե: Լուսինեն ավարտելէ Երևանի Կոմիտաս Վարդապետի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը:Այժմ դասավանդում է Կոնսերվատորիայում և Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում: Բնակվում է Երևանում: Մելինեն ավարտել է Երևանի Պետական Թատերական ինստիտուտը: Որպես մեներգչուհի աշխատել է Հայաստանի Երգի Պետական թատրոնում և դասավանդել նույն թատրոնին կից քոլեջում: Բնակվում է Մոսկվայում:
Ընտանեկան ալբոմից
|
|
|
 |
|
 |
|