Բադալյան Ռաֆիկ Գեղամի

Ավիատոր, տեխնիկական գիտությունների թեկնածու/1979թ./:
Ծնվել է 1949թ մարտի 17 - ին Գորիս քաղաքում: Դպրոցն ավարտել է արծաթե մեդալով/1966թ./: Նույն տարում ընդունվել և 1971-ին գերազանցությամբ ավարտել է Լենինգրադի քաղաքացիական ավիացիայի ակադեմիան: Այնուհետև ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվա քաղաքում: Թեկնածուական թեզը պաշտպանել է 1979թ. նոյեմբերի 13 -ին, ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Այդ ժամանակ նա արդեն ճանաչված ավիատոր էր, աշխատում էր Էրեբունի օդանավակայանի վերգետնյա ծառայությունների պետ: Շուտով նույն պաշտոնով նրան տեղափոխում են Զվարթնոց օդանավակայան: 1997 թվականից մինչև կյանքի վերջին օրը /2008թ. հուլիսի 1-ը/ աշխատել է ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ:
Ռաֆիկ Բադալյանը աչքի էր ընկնում պատասխանատվությամբ ու գործիմացությամբ, լավագույն ղեկավար ու կազմակերպիչ էր: Մեծ ներդրում ունի Գյումրիի, Գորիսի, Սիսիանի, Ստեփանակերտի օդանավակայանների կառուցման գործում: Նա երբեք չէր մոռանում, որ ինքը նաև գիտնական է. հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների, դասախոսել է օդաչուների ուսումնական կենտրոնում: Լավավագույն աշխատանքի համար արժանացել է
կառավարական պարգևների ու խրախուսանքների:
Նա լավագույն ընկեր, որդի, ամուսին, հայր ու պապիկ էր:
Ամուսնացել է 1970թվականին: Կինը նույն դպրոցի նույն տարվա շրջանավարտ
/10 <<Գ>>դաս./ Լիդա Ժորայի Պողոսյանն է:
Երեխաները`Արման, Արմինե, Գեղամ: ՈՒնի հինգ թոռ:
