Ավանդույթ է դարձել համադասարանցիներով նշել նաև կանաց տոնը` մարտի 8-ը:


Ն Ա Ի Ր Յ Ա Ն Ա Ղ Ջ Ի Կ Ն Ե Ր Ի Ն
Մենք Ձեր տան ծուխն ենք երդիկից ելնող,
Դուք էլ` օջախի կրակը անմար:
Մենք Ձեր զինվորն ենք արթուն պահապան,
Իսկ դուք` երկինքը անխախտ դաշինքի:
Մեր սերերը ողջ նվիրեցինք Ձեզ`
Դարձնելով Ձեզ մայր` սրբության մատուռ:
Դարձաք անվարան սիրո կամուրջներ,
Որ մեր տոհմական շառավիղները
Ձգվեն տիեզերք ու աստղեր դառնան,
Որ հզորանա երկիրը Նաիրի`
Մեր և Ձեր ստեղծած համաստեղությամբ:
Դարերի խորքում քարերն էլ նույնպես
Հնոցներում տաք ձուլվել են իրար,
Ու այդ տենդագին, բիրտ համբույրներից
Լույս աշխարհ եկան ճչացող ժայռեր`
Անբաժանության խորհուրդով լցված
Դարձան քարափներ ու մայր Հայաստան:
Սիրելի կանայք, քույրեր Նաիրյան.
Շնորհավոր Ձեր մեծ տոնը գարնան
և 8-ը մարտի`օրը ծաղկաբեր:
Էդիկ Մարդյան