11-րդ "Ա" դասարան
11-й <<А>> класс
11-րդ "Բ" դասարան
11-й <<Б>> класс
10-րդ "Ա" դասարան
10-й <<А>> класс
10-րդ "Բ" դասարան
10-й <<Б>> класс
10-րդ "Գ" դասարան
10-й <<Г>> класс
էքստեռն/դրսեկ/ շրջանավարտներ
экстерн выпускники

Լուրեր, հայտարարություններ
Вести, объявления
 
Մեր մասին
О нас
 
Ընդունեք մեր շնորհավորանքը
Примите наши поздравления!
 
Սա մեր Գորիսն է
Это наш Горис
 
Շրջանավարտները
Выпускники
 
Ֆոտոկադրեր դպրոցական տարիներից
Фотокадры из школьных лет
 
Մեր ուսուցիչները
Наши учителя
 
Դպրոցի կոմերիտական կազմակերպությունը
Школьная комсомольская организация
 
Հանդիպումներ  տարիներ  անց
Встречи спустя года
 
Մեր դպրոցն  այսօր
Наша школа сегодня
 
Շատերի առաջին դասարանը
Первый класс для многих из нас
 
Մոսկովյան հանդիպումներ
Московские встречи
 
Ուզում եք հավատացեք  ուզում եք ոչ
Хотите верьте, хотите нет
 
Մերոնք  նաև ստեղծագործում են
Наше творчество
 
Արձագանքում են կայքին
Отзывы о сайте
 
Ազատ ժամին
Досуг
 
Արխիվ
Архив
 

Рейтинг@Mail.ru

Сайт разработан в Веб-Студии "НТТР"

 
 

Բաղդագյուլյան Սվետլանա - Багдагюлян С.

Բաղդագյուլյան Սվետլանա Ժորայի

 

 

 

Ես՝ Սվետլանա Ժորայի Բաղդագյուլյանս, ծնվել եմ 1948 թ. հուլիսի 28-ին Գորիս քաղաքում:  1966 թ. ավարտել եմ թիվ 2 միջն. դպրոցը:

                1970 թ. ավարտել եմ Երևանի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի «Քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն» բաժինը:

                1970 թ. ամուսնացել և տեղափոխվել եմ Թուրքմենիայի Աշխաբադ քաղաքը, որտեղ աշխատել եմ «Թուրքմենօրգտեխստրոյ» տրեստում որպես ինժեներ: Գորիս տեղափոխվելուց հետո 1976 թ.-ից առ այսօր աշխատում եմ Ավտոնորոգման գործարանում նախ որպես տնտեսագետ, իսկ 1988 թ.-ից՝ գլխավոր հաշվապահ: 1979-81 թ.թ. հեռակա կարգով սովորել և գերազանցությամբ ավարտել եմ Գորիսի շրջանի Խ.Երիցյանի անվան սովխոզ-տեխնիկումի «Հաշվապահական հաշվառումը գյուղարտադրության մեջ» բաժինը: 1997-2003 թ.թ. աշխատել եմ «ԲԷՑ» և «ՀԷՑ» էլ. ցանցեր Գորիսի մասնաճյուղում որպես գլխ. հաշվապահ: 2004 թ. ստեղծել եմ փոքրիկ մի համակարգչային ծրագիր, որը հնարավորություն է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ձեռնարկություններում:                                                                                                                                                    

            Ամուսինս՝ Էդիկ Միխայելի Մաշուրյանը, ծնված 1945 թ. Գորիս քաղաքում,  1963 թ. ավարտել է թիվ 1 միջն. դպրոցը, որից հետո ընդունվել և 1970 թ. ավարտել է Աշխաբադի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1970 թ.-ից մինչև Գորիս տեղափոխվելը աշխատել է «Աշխաբադշին» տրեստում որպես տնտեսագիտական բաժնի վարիչ: Գորիս տեղափոխվելուց հետո աշխատել է թիվ 2 շին. վարչությունում և թիվ 9 շարժական մեքենայացված շարասյունում: Մահացել է 1995 թ.-ին:

            Ունեմ 2 երեխա՝ տղա և աղջիկ:

            Տղաս՝ Արմանը ավարտել է Երևանի Կոոպերատիվ տեխնիկումը, ապա Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը: Այժմ գործարար է:

            Աղջիկս՝ Գայանեն ավարտել է Սարատովի Պետական բժշկական համալսարանի «Մանկաբուժություն» բաժինը: Աշխատում է որպես բժշկուհի-դիմահարդար:

            Ունեմ 4 թոռ:    

            Մեծ թոռս՝  Աննան, մի շարք օլիմպիադաների հաղթող է, դաշնամուրային փառատոնի դափնեկիր, իսկ 2003 թ.-ին Սարատովի գեղեցկուհիների մրցույթի հաղթող: Նրա եղբայրը՝ Դավիթը, Համառուսաստանյան պարահանդեսային պարերի մրցույթում շահել է ոսկե մեդալ:  

            Տղայիս աղջիկը՝ Էդիտան, նույնպես օլիմպիադաների   հաղթող է և պատրաստվում է բժշկուհի դառնալ: Նրա եղբայրը՝ Արտյոմը, արդեն շախմատի գծով մի շարք հաջողությունների է հասել:                                    

 

 

Ընտանեկան ալբոմից